MaxMonitor/Mediatrends-ի ցուցանիշները ձեւավորվում են հայկական օնլայն մեդիաներում հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա։ Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հրապարակման like-երի, share-երի եւ comment-ների հանրագումարից։
MaxMonitor/Mediatrends-ը հաշվարկում է միայն Facebook սոցցանցի պաշտոնական կոճակներից ստացված տեղեկատվությունը: Addthis, Sharethis եւ այլ համակարգերի կոճակները MaxMonitor/Mediatrends-ում չեն հաշվարկվում:
Հայկական օնլայն մեդիաների մոնիտորինգն իրականացվում է Մեդիամաքս մեդիա ընկերության MaxMonitor համակարգի միջոցով, որի տվյալների հիման վրա ձեւավորվում է MaxMonitor/Mediatrends վարկանիշը։ Իրական ժամանակում դիտարկվում են ավելի քան 100 հայկական կայքերի հրապարակումները;
MaxMonitor/Mediatrends-ը հաշվարկում է ոչ թե հրապարակման դիտումների քանակը, այլ այն, թե ինչպես են Facebook-ի օգտատերերը արձագանքում տվյալ լուրին` հավանելով (like) դրանք, կիսվելով (share) կամ մեկնաբանություն անելով (comment): Facebook–ի այդ երեք տվյալների հավաքական թիվը՝ Facebook Score, ցուցադրվում է հրապարակման վերնագրի եւ հղման կողքին:
Համակարգը հաշվարկում է, թե որ հրապարակումներն են արժանանում Facebook-ի օգտատերերի ուշադրությունը եւ ցուցադրում տվյալները 4 ժամանակահատվածների համար` 30 րոպե, 1 ժամ, 1 օր եւ 1 շաբաթ: Տվյալների ցուցադրումը թարմացվում է 60 վայրկյանը մեկ՝ դա կարելի է տեսնել էջի վերեւի աջ անկյունում։
Կայք մուտք գործելիս, դուք տեսնում եք այն հրապարակումների ցանկը, որոնք վերջին մեկ ժամվա, ինչպես նաեւ 30 րոպեների, մեկ օրվա եւ շաբաթվա ընթացքում ստացել են ամենաշատ Facebook Score:
Հրապարակումների ցանկում տեսնում եք վերնագիրը, կայքի անվանումը, եւ հրապարակման ժամն ու ամսաթիվը: Վերնագրերը նաեւ հղում են պարունակում բուն հրապարակման վրա։
Facebook Score-ի թվերը դինամիկ փոփոխվում են;