Մեր մասին


MaxMonitor-ը մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է՝ մշակված Մեդիամաքս մեդիա ընկերության կողմից:

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի լրատվական կայքերը (ավելի քան 100 անվանում), տպագիր մամուլը (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները (12 անվանում):

Համակարգն աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք ներմուծում են MaxMonitor-ի մասնագետները՝ պատվիրատուի պահանջներին համապատասխան: MaxMonitor-ը փակ համակարգ է՝ պայմանագրի կնքումից հետո բաժանորդը ստանում է օգտանուն եւ ծածկագիր:

Համակարգը բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն:

Բաժանորդը ստանում իր պայմանագրին համապատասխան մուտքի աստիճան, որը թույլ է տալիս օգտվել կամ միայն Մոնիտորինգի ծառայություններից, կամ Մոնիտորինգի եւ Վերլուծության ծառայություններից միաժամանակ:

Համակարգի ինտերֆեյսը կարող է ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

MaxMonitor-ի գործընթացների մեծ մասն ավտոմատացված է, այն ճկուն համակարգ է, որը կարող է սպասարկել փոքր, միջին եւ խոշոր ընկերություններին:

Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ եւ այլն:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք էլ. փոստին: