Մոնիտորինգի բաժնում բաժանորդները տեսնում են իրենց բանալի-բառերին համապատասխան հրապարակումները նախընտրած բաժիններից՝ լրատվական կայքեր, տպագիր մամուլ կամ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ:
Բաժանորդագրությունը կարող է ընդգրկել երեք բաժիններից մեկը, երկուսը կամ միաժամանակ երեքը:
MaxMonitor-ում բաժանորդին հետաքրքրող Թեմաները ընդգրկվում են Նախագծի մեջ: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանի կապի շուկայում տեղի ունեցող զարգացումները, ստեղծվում է Կապի օպերատորներ նախագիծ, որը ներառում է ԱրմենՏել, ՎիվաՍել-ՄՏՍ, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Ռոստելեկոմ Արմենիա թեմաները:
Սեղմելով թեմաներից մեկին, բաժանորդը տեսնում է այդ պահի դրությամբ թեմային վերաբերող բոլոր հրապարակումները: Եթե բաժանորդը օգտվում է մի քանի բաժիններից, նա կարող ֆիլտրել եւ տեսնել, օրինակ, միայն տպագիր մամուլի կամ կայքերի հրապարակումները: Նմանօրինակ ֆիլտրացիա կարելի է իրագործել նաեւ բաժնի ներսում, օրինակ, լրատվական կայքերից տեսնել միայն a կայքի հրապարակումները կամ միայն a հեռուստաընկերության սյուժեները:
Բաժանորդները կարող են նախապես փոփոխել դիտարկվող ԶԼՄ-ների ցանկը: Բաժանորդը կարող է պատվիրել մոնիտորինգ եւ վերլուծություն ոչ թե ողջ բազայով, այլ, օրինակ, իր ընտրած a եւ b կայքերի, a եւ b թերթերի եւ a հեռուստաալիքի համար:
Նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն:
Թերթերի հրապարակումների սքանավորված տարբերակները (clipping) եւ հեռուստատեսային տեսանյութերը կարող են ոչ միայն դիտվել համակարգում, այլեւ ներբեռնվել:
Բաժանորդները կարող են նյութերը ստանալ նաեւ էլ. փոստի միջոցով՝ իրենց նախընտրած ժամերին: