Վերլուծական մասում մշակվում եւ դասակարգվում է մոնիտորինգի արդյունքում հայտնաբերված հրապարակումների բազան: Համապատասխան մշակում անցնելուց հետո հրապարակումները ներառվում են վերլուծական աղյուսակներում եւ գրաֆիկներում, որոնց շնորհիվ կարող եք պատկերացնել ԶԼՄ-ների կողմից ձեզ հետաքրքրող թեմայի լուսաբանման ծավալը, երանգավորումը (դրական, բացասական, չեզոք) եւ այլն: Տվյալների մշակումը պահանջում է մինչեւ մեկ օր:
Գրաֆիկները եւ աղյուսակները դիտելիս, հաճախորդները պետք է ընտրեն որոշակի ժամանակահատված, օրինակ, 2 օր, 5 օր, 1 շաբաթ, 10 օր, մեկ ամիս, եռամսյակ, մեկ տարի եւ այլն:
Վերլուծական նյութերին կարելի է ծանոթանալ ինչպես MaxMonitor համակարգում, այնպես էլ ներբեռնելով գրաֆիկները PDF, JPG կամ այլ ֆորմատներով:
MaxMonitor համակարգում առկա ավելի քան 20 վերլուծական աղյուսակների եւ դրանց հաշվարկման սկզբունքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք էլ. փոստին: